Թոնի Այոմին կրկին կոչ է արել քվեարկել «Դորիանս»-ի օգտին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱնգլիականBlack Sabbath աշխարհահռչակ ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին կրկին կոչ է արել «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի եզրափակչում քվեարկել Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի օգտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա իր պաշտոնական էջում գրել է. «Շնորհավորում եմ իմ ընկերներին` «Դորիանս»-ին` մրցույթի եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել են «Դորիանս»-ին: Մի մոռացեք, մենք ձեր օգնության կարիքը կրկին ունենք շաբաթ օրը: Թոնի»:

Մայիսի 18-ի եզրափակիչ համերգին «Դորիանս» ռոք խումբը կներկայանա 12-րդ համարի ներքո: Թոնի Այոմին «Մենք մեկ ենք» ( We are one)կարգախոսի ներքոընթացող միջազգային մրցույթում «Դորիանս»-ի Lonely planet երգի երաժշտության հեղինակն է: Նա աջակցման կոչով հանդես է եկել նաեւ կիսաեզրափակչից առաջ: Խոսքերը գրել է Վարդան Զադոյանը: Հայաստանը եզրափակչում կմրցի եւս 25 երկրների ներկայացուցիչների հետ: «Դորիանս»-ի մենակատարը Գոռ Սուջյանն է, ում հաջողվեց մայիսի 16-ի կիսաեզրափակչում տպավորիչ ելույթ ունենալ:

Հայերեն English Русский

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին