Հանրապետությունում նախատեսվում է հակակարկտային նոր կայաններ տեղադրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերում կարկուտից արդյունավետ պաշտպանվելու համար երկրորդ, երրորդ պաշտպանիչ գոտիներ պետք է ստեղծել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը։ Նրա խոսքով` Արմավիրի մարզում պետք է 100-ից ավելի հակակարկտային կայան տեղադրել:«Այդ ամենը կապված է Ֆինանսական ծախսերի հետ: Եթե կառավարությունը ֆինանսական միջոցներ հատկացնի, այս տարի եւս 30 կայան կտեղադրենք: Առաջնահերթությունը կտրվի առավել տուժող համայքններին»,- ասաց նա:

Հովսեփյանը նշեց, որ հակակարկտային կայաններն արդյունավետ են, եթե դրանք մեծ խմբերով են տեղադրված: «Արմավիրի մարզի Բերքաշատ, Շենավան գյուղում մեկական կայան կար, այդ պատճառով էլ կարկուտն այդքան վնասներ է հասցրել»,- ասաց նա, հավելելով, որ համանյքներում կան նաեւ հակակարկտային կայաններ, որոնք ԱԻՆ ռադիովակացիոն կայանից չեն կառավարվում: «Դրանք անհատ մարդկանց ձեռքում են, իրենք են որոշում երբ եւ որ ամպերի վրա կրակել»,- ասաց նա:

Հովսեփյանը նշեց նաեւ, որ ԱԻՆ հակակարկտային եւ ռադիովակացիոն կայանները գտնվում են մարտունակ վիճակում եւ պատրաստ են աշխատանքի:

Մայիսի 12-ին տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել նշված մարզերի պտղատու ծառերին ու ցանքատարածություններին։ Հանրապետությունում 35 հակակարկտային կայան է տեղադրված, որոնցից 14-ը Արմավիրի, 15-ը Արագածոտնի, 6-ը` Լոռու մարզերում: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը տեղերում ուսումնասիրություններ է կատարում` վնասների չափը ճշտելու համար:

Հայերեն English Русский

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ

Աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանն անմոռանալի հույզեր պարգևեց երևանյան ունկնդրին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին