«Սպայկա»-ում ծխի նոր օջախների պատճառը եղել է նախորդ օրվա հրդեհի ոչ ամբողջովին մեկուսացնելը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպայկա» ընկերության սեփականություն հանդիսացող եռահարկ շենքում մայիսի 17-ին ծխի նոր օճախների բռնկման պատճառը նախորդ օրը հրդեհի` ամբողջովին չմեկուսացնելն էր:Մայիսի 17-ին` ժամըժամը 01.42-ի եւ 10:49-ի սահմաններում հրդեհի նոր օջախներ էին հայտանբերվել:«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը նշեց, որ այժմ ամեն ինչ կարգավորվել է:Նա նշեց, որ դեռ վաղ է հրդեհի հետեւանքով ընկերության վնասի չափի մասին խոսելը. այժմ մասնագետները համապատասխան աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ: Ընկերությունն ապահովագրված էր, եւ սառնարանային տնտեսության հրդեհի վնասների փոխհատուցման հարցերը կքննարկվեն համաձայն ընթացակարգի:Բաղդասարյանն ավելացրեց, որ ընկերությունը իր գործունեությունը չի դադարեցնի:
«Սպայկա»-ն պահեստում ծիրանի սեզոնի համար փայտե եւ պլաստմասե արկղեր էր պատրաստել, այրվել են այդ արկղերը, եւ դա է պատճառը, որ հրդեհի մարումը դժվար է եղել: Այրվել է պահեստում եղած կարտոֆիլը, որը մթերվել էր գյուղացիներից արտահանման նպատակով:Ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար տեղեկացրեց, որ մթերման դիմաց ընկերությունն արդեն ամբողջովին վճարել էր Շիրակի ու Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսներին:
Երեւանի Արշակունյաց պողոտայի 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում հրդեհ էր բռնկվել:Նախնական տվյալներով` այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` մոտ 5000 քմ մակերեսով: