Սպորտ

Մանկավարժական համալսարանի ուսանողը ճանաչվել է «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր

1 րոպեի ընթերցում

Մանկավարժական համալսարանի ուսանողը ճանաչվել է «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ռոման Սահրադյանը սահմանել է նորռեկորդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բուհի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում ապագա իրավագետը 1 րոպեում կատարել է 50 ձգում դեպի վեր՝ գերազանցելով մինչ օրս Հայաստանում ռեկորդ համարվող 47 պտույտը:

Ռեկորդակիրը վարժությանը նախապատրաստվել է շուրջ մեկ տարի և նախատեսել էր առավել բարձր արդյունք. «Ձգում դեպի վեր վարժությունը կատարում եմ առաջին անգամ.աշխարհի ցուցանիշներին ամբողջությամբ դեռևս ծանոթ չեմ, սակայն կձգտեմ նոր ռեկորդներ սահմանել» ,- նշել է Ռոման Սահրադյանը:

Նա մարզիկին հատուկ վստահությամբ ընդգծել է, որ ուրախ կլինի, եթե որևէ մեկը գերազանցի իրեն` նշելով, որ իր այս հաղթանակը նվիրում է հարազատ բուհի հիմնադրման 90-ամյակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում