Սպորտ

Հայաստանը սամբոյի Եվրոպայի մեծահասկաների առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը սամբոյի Եվրոպայի մեծահասկաների առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Կրեմա քաղաքում մայիսի 17-21-ը կանցկացվի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, հին աշխարհամասի ուժեղագույն մարզիկներն իրենց ուժերը կչափեն մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց մրցելույթներում: Հայաստանի հավաքականը Իտալիա է մեկնել հետեւյալ մարզիկներով` Կիրակոսյան Տիգրան (52 կգ, Վանաձոր), Բալասանյան Սոսե (52 կգ, Արցախ), Մխիթարյան Մխիթար (52 կգ, Սպիտակ), Խաչատրյան Գայանե (60 կգ, Երևան), Անտոնյան Արեն (62 կգ, Զինված Ուժեր), Վարդանյան Վաչիկ (68 կգ, Եղվարդ), Նասիբյան Մավրիկ (74 կգ, Արցախ), Դանիելյան Աշոտ (82 կգ, Արցախ), Գրիգորյան Դավիթ (90 կգ, Արցախ), Առաքելյան Հակոբ (100 կգ, Երևան), Մկրտչյան Արտյուշա (+100 կգ, Զինված Ուժեր), Եվրոպայի առաջնությանը մեկնող Հայաստանի պատվիրակության կազմում են նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդվարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Այս տարվա ապրիլին Կիպրոսում Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների կայացած առաջնությունում Հայաստանի սամբիստները նվաճել էին 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում