Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը հեռարձակել է պոլսահայ երգչուհու հայերեն երգը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի TRT հանրային հեռուստաալիքի երաժշտական ծրագրով մայիսի 11-ից սկսել է ցուցադրվել Ստամբուլում բնակվող ազգությամբ հայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի «Ձյունի փաթիլ» երգի տեսահոլովակը: Այս մասին, ինչպես հաղրդում է «Արմենպրես»-ը, հայտնում է HaberTurk-ը:
Պոլսահայ երգչուհու «Ձյունի փաթիլ» երգը հնչում է արեւմատհայերենով: Այն նրա «Տարիներ անց» ալբոմից է:
TRT-ն առաջին անգամ հայերեն երգ է հնչեցրել երկու տարի առաջ` ներկայացնելով պոլսահայ երգչուհի Սիբիլի «Տեսնեմ Անին, հետո մեռնեմ» երգի տեսահոլովակը:
Կարդացեք հոդվածը` English