Հայ դատի հանձնախումբն Օբամային կոչ է անում Էրդողանից պահանջել վերջ տալ մերժողականությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կրկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել վերջ տալ Անկարայի լռեցնող քաղաքականությանը Հայոց ցեղասպանության մասով:«Արմենպրես»-ի հաղրոդմամբ` ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն այդ կոչով հանդես է եկել Էրդողանի` Միացյալ Նահանգներ այցելության օրը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ԱՄՆ-ում է և մայիսի 16-ին հանդիպելու է նախագահ Բարաք Օբամային` քննարկելու սիրիական հարցը:Օբաման եւ Էրդողանը սուր տարաձայնություններ ունեն Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքիայլ կարևոր հարցերի շուրջ: «Ամերիկայի ձայն»-ը հայտնում է, որԹուրքիայի վարչապետը փորձելու է հորդորել ԱՄՆ նախագահին ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Դամասկոսի նկատմամբ:Սակայն հաշվի առնելով, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն այժմ համագործակցում են սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների հայտաբերմանը նվիրված կոնֆերանսի կազմակերպման ուղղությամբ, որոշ ուսումնասիրողներ ցածր են գնահատում ԱՄՆ քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունների հնարավորությունը: