1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ նախագահ Բակոս Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Բակո Սահակյանը, մասնավորապես, ստորագրել է «Լեզվի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները: