Քաղաքականություն

Ավստրալացի օրենսդիրը Արևմտյան Հայաստանով ճանապարհորդությունն ամենահետաքրքիրն է համարել իր կյանքում

2 րոպեի ընթերցում

Ավստրալացի օրենսդիրը Արևմտյան Հայաստանով ճանապարհորդությունն  ամենահետաքրքիրն է համարել իր կյանքում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհրդի անդամ Ուոլթ Սեքըրդը Արևմտյան Հայաստան կատարած իր այցելության մասինտպավորիչ ելույթով է հանդես եկել խորհրդարանում: 2012 թվականին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Սեքըրդըժամանել է Հայաստան` մասնակցելու ուսումնաճանաչողական ճանապարհորդությանը դեպի Արևմտյան Հայաստան: Խորհրդարանականը նախ եղել է Ջավախքում, ապա ուղեւորվել Արեւմտյան Հայաստանի Կարս, Վան, Անի, Իգդիր և Ախթամար քաղաքներ: «Արեւմտյան Հայաստան ուղևորությունն ամենահետաքրքիրն ու ուսումնաճանաչողական ճանապարհորդություններից էր, որ երբևէ ունեցել եմ իմ կյանքում»,- նշել է Սեքըրդը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով հայ-ավստրալական «Արմենիա» շաբաթաթերթը, յոթ օր տևած ուղևորությունն ավստրալացի խորհրդարանականին ավելի է ոգեշնչել շարունակելու իր հետազոտությունները Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրում և ժամանակակից Թուրքիան դիտարկելու իսլամ-Արևմուտք փոխառնչությունների համատեքստում:

Օրենսդիրն ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ժխտումը ևս ցեղասպանություն է, ուստի իր հետաքրքրությունը Հայոց պատմության նկատմամբև աջակցությունը հայ համայնքին բարոյական կարևորություն ունի հենց իր համար: «Ինչպես բազմիցս ասել եմ Երեւանում, Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում և շատ այլ առիթներով, Թուրքիայի կողմից 1,5 միլիոն հայերի մահը ուրանալը զազրելի է»,- հայտարարել է Ուոլթ Սեքըրդը խորհրդարանում:

Ուոլթ Սեքըրդը նաև Նոր Հարավային Ուելսիխորհրդարանի Հայաստանի բարեկամներ խմբի համանախագահի տեղակալն է ևառաջին ավստրալացի գործիչը, ով 2011 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում