1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Նորվեգիայում ընթացող Norway chess 2013-ի 7-րդ տուրում միավորը կիսեց Վանգ Հաոյի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարտիան ավարտվեց 37-րդ քայլին: Այս տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր: Մյուս պարտիաներում Վիշվանաթան Անանդը պարտության մատնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովին, իսկ Պետեր Սվիդլերը կիսեց միավորը Վեսելին Տոպալովի հետ:
Norway chess 2013-ի 8-րդ տուրում Արոնյանն ուժերը կչափի Վեսելին Տոպալովի հետ: Հաջորդ զույգերը կլինեն Մագնուս Կարլսեն -Վանգ Հաո, Վիշվանաթան Անանդ-Լուդվիգ Համմեր, Հիկարու Հակամուրա-Թեյմուր Ռաջաբով եւ Պետեր Սվիդլեր-Սերգեյ Կարյակին:
Նորվեգական Ստավանգերում շարունակվում է աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Մրցաշարին մասնակցում են նաեւ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի մի շարք առաջատարներ: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 7-ին եւ կավարտվի մայիսի 18-ին: