1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թվականի մայիսի 27-ի աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխի 2013 թվականի հունիսի 1-ը` շաբաթ օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, այդ մասին հարցն ընդգրկված է գործադիրի մայիսի 16-ի նիստի օրակարգում:Այսպիսով, ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտրվի հանգստանալ չորս օր, քանի որ մայիսի 28-ին ՀՀ-ում նշվում է Առաջին հանրապետության օրը: