«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը կմիանա «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը մայիսի 18-ին կմիանա «Թանգարանային գիշեր» միջազգային ակցիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 15-ին հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեց «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի բաժնի տնօրեն Լիլիթ Սոխակյանը: «Թանգարանը բաց է լինելու ժամը 10:00-24:00-ը: Ունենալու ենք նոր ցուցահանդեսի բացում, կիրականացնենք կրթական մի շարք ծրագրեր, որոնք մշտապես զուգորդվում են ցուցահանդեսների հետ: Կլինեն նաեւ կինոդիտումներ: Անակնկալ ունենք «Գաֆէսճեան» հիմնադրամի անդամների համար. մեկ շաբաթ անդամակցության բոլոր փաթեթների վրա կգործի 40 տոկոս զեղչ»,- ասաց Լիլիթ Սոխակյանը` տեղեկացնելով, որ այս կերպ մարդիկ կկարողանան օգտվել կենտրոնի ծառայություններից:

«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանի խոսքով` այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանային գիշեր» միջոցառումը համընկել են: «Մեր կենտրոնը միջոցառումների շրջանում կունենա երկու նոր ցուցադրություն: Դրանք Ջերարդ Գաֆեսճեանի հավաքածուից ընտրանիներ են: Առաջինը կոչվում է «Պոպ հաղորդակցություն», որը Հայաստանում ներկայացվում է առաջին անգամ: Երկրորդը գեղարվեստական ապակեգործության հռչակավոր դեմքերից Դեյլ Չիհուլիի ցուցադրությունն է, որը կոչվում է «Իկեբանա»»,- ասաց Աստղիկ Մարաբյանը` վստահ լինելով, որ ցուցադրությունները կհետաքրքրեն արվեստասեր հասարակությանը:

«Թանգարանային գիշեր»-ըՖրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է ամեն տարի շուրջ 40 երկրներում` Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ: Հայաստանը միջոցառմանը մասնակցում է արդեն 4-րդ անգամ:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը բացվել է 2009թ-ի նոյեմբերին` ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթը ներկայացնելու առաքելությամբ: Կենտրոնը հիմնականում ներկայացնում է Ջերարդ Գաֆէսճեանի լայնածավալ հավաքածուն: Ավելի քան հինգ հազար արվեստանմուշ պարունակող այս հավաքածուն հարուստ է ժամանակակից գեղարվեստական ապակեգործության նմուշներով, որոնց մեջ առանձնանում են հանրահայտ չեխ քանդակագործներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավ Բրիխտովայի ստեղծագործությունները:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA