Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը կվերականգնվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունը կրկին կվերկանգնվի. Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթը կկայանա մայիսի 22-ին: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Սիրիական ավիաուղիներ»-ի երևանյան գրասենյակի մենեջեր Սվետլանա Հովհաննիսյանը:

«Չվերթը նախատեսված էր մայիսի 15-ին, սակայն այն տեղափոխվեց մայիսի 22-ին, և մենք արդեն սկսել ենք վաճառել տոմսերը: Այստեղից մեկնողների թիվն արդեն 12 է, եկողների թիվը ևս առայժմ մոտավորապես այդքան է»,- ասաց Հովհաննիսյանը:

Առաջին և միակ չվերթը կայացել է ապրիլի 16-ին: Չվերթները պետք է դառնային պարբերական՝ ամեն չորեքշաբթի` ժամը 03:10-ին, սակայն մայիսի 1-ին և մայիսի 8-ն նախատեսված չվերթները չեն կայացել:

Պատճառների մասին չի հաղորդվում: Նորություն չկա նաև դեպի Հալեպ և Լաթաքիա իրականացվող չվերթներից:

Դամասկոս-Ղամիշլի-Երևան առաջին չվերթով Հայաստան էր եկել 68 մարդ, մեկնել` 12-ը:Դամասկոս-Ղամիշլի-Երևան չվերթի միակողմ տոմսն արժե 176 հազար 20 դրամ, իսկ երկկողմը` 270 հազար 160 դրամ:Հալեպ-Երևան չվերթները դեռ 2012թ. հուլիսին արժեին 118 հազար 600 դրամ` մեկ ուղղությունը, եւ 210 հազար 300 դրամ` երկու ուղղությամբ: Իսկ այս տարի մինչ չվերթների փակումը, դեպի Սիրիա տոմսերն արժեցել են շուրջ 165 հազար դրամ` միայն մեկ ուղղությամբ, իսկ երկկողմը` շուրջ 248 հազար դրամ:

Հայաշատ Հալեպը յուրատեսակ թակարդի մեջ է հայտնվել. ցամաքային ճանապարհները վտանգավոր են քաղաքից դուրս գալու համար, իսկ օդանավակայանը փակ է: Օդանավակայանի մոտակայքում կառավարական ուժերը ցանկանում են վերահսկողություն հաստատել, սակայն ընդդիմադիրներն արդեն գրավել են մի քանի շրջաններ:

Դեպի Հալեպ չվերթների դադարեցումից հետո «Սիրիական ավիաուղիներ» ընկերությունն իրականացնում էրԴամասկոս-Լաթաքիա-Երևան չվերթներ, որոնք եւս անժամկետ դադարեցվել էին:Պարբերական դարձած այդ չվերթներից վերջինը կայացել է փետրվարի 5-ին: Երևան ժամանող ուղևորների թիվը եղել է 75, իսկ մեկնողներինը՝ 13: Ինչ վերաբերում է դեպի Հալեպ կատարվող չվերթների վերականգնմանը, ապա այդ կապակցությամբ «Սիրիական ավիաուղիներ»-ը դեռ ոչ մի նորություն չի հաղորդում:

Հայերեն English Русский

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին

Երևանում կայացավ հայ-լեհական գործարար համաժողովը՝ նոր հեռանկարներ բացելով երկկողմ փոխշահավետ համագործակցության համար

Հայ և լեհ գործարարների բանակցությունների արդյունքում հայկական ծիրանով բեռնված 20 բեռնատար մեքենաներ կմեկնեն Լեհաստան

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Կառավարության առաջիկա ծրագրերն ու քայլերը

Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով

Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Ստամբուլի հռչակագրում Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կարևորել են համագործակցության ընդլայնումը