Քաղաքականություն

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ` ստանձնելու ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը

2 րոպեի ընթերցում

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ` ստանձնելու ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 15-16-ը կայցելի Ստրասբուրգ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` Նախարարների կոմիտեում Հայաստանը կնախագահի այս տարվա մայիսի 16-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում:Ստրասբուրգում կգումարվի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ Նախարարների կոմիտեում ներկայում նախագահող Անդորրան նախագահությունը կհանձնի Հայաստանին:Մայիսի 15-ին ԵԽ գլխավոր քարտուղարը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մայիսի 30-31-ը Երևանում կկայանա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովիմշտական ​​հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումը:Հունիսի 6-ին Վիեննայում կկայանան քննարկումներ ԵԱՀԿ-ի հետ, իսկհունիսի 18-19-ը Ստրասբուգում կանցկացվի «The HELP» համաժողովը: Նույն օրերին Երևանում հաջորդաբար կկայանան Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյիհանդիպումը և«Տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության զարգացումը» խորագրով համաժողով:

Նախնական տվյալներով` ՀայաստանըԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունըԱվստրիային կհանձնի նոյեմբերի 13-ին`Ստրասբուրգում կայանալիք Նախարարաների կոմիտեի ժողովի ժամանակ:

Հայաստանյան նախագահության գերակայություններ են սահմանվել պայքարը ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ Եվրոպայում, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքներին աջակցելը, եվրոպական չափանիշերի ամրապնդումը մարդու իրավունքների և օրենքի գերակայության բնագավառում, աջակցությունը ժողովրդավարական հասարակություններին, Եվրոպայի խորհրդի դերի բարձրացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում