Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Վանգ Հաոն է. Norway chess 2013
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային Օլիմպիադայի եռակի չեմպիոն, Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Norway chess 2013-ում կլինի Չինաստանի ներկայացուցիչ Վանգ Հաոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): Նա ունի 4,5 միավոր: Առաջատարից կես միավորով ետ է մնում Մագնուս Կարլսենը (Նորվեգիա): Երրորդ եւ չորրորդ տեղերը միմյանց հետ 3,5-ական միավորով կիսում են Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) եւ Լեւոն Արոնյանը:
Norway chess 2013 7-րդ տուրում միմյանց հետ ուժերը կչափեն Վանգ Հաո-Լեւոն Արոնյան, Լուդվիգ Համմեր (Նորվեգիա)-Մագնուս Կարլսեն, Պետեր Սվիդլեր-Վասիլի Տոպալով (Բուլղարիա), Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)- Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին-Հիմարու Նակամուրա զույգերը: