Տնտեսություն

ՀՀ-ի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի նախաստորագրումը սպասվում է այս տարեվերջին. Տրայան Հրիսթեա

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ի հետ ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի նախաստորագրումը սպասվում է այս տարեվերջին. Տրայան Հրիսթեա

ԵՐԵՎԱՆ, 14ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Եվրոպական միության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 14-ին տեղեկացրեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ նշելով, որազատ առևտրի գոտու համաձայնագիրն ավելի լայն ասոցացման համաձայնագրի մաս է, որի նախաստորագրումը նախատեսված է Վիլյնուսի համաժողովում արդեն այս տարեվերջին։ Հրիսթեայի խոսքով՝ ազատ առեւտրի գոտում ընդգրկվելնանկյունաքարային կլինի Հայաստանի համար ևհնարավորություն կտա մեծացնել առևտրային կապերը Եվրամիության երկրների հետ։«Հայաստանի ձեռնարկությունները պետք է շարունակեն բարելավել իրենց մրցունակությունը, որպեսզի համաձայնագրի շնորհիվ կարողանան օգտվել ԵՄ ընձեռած բոլոր հնարավորություններից»,-ընդգծեց դեսպանը։

Տրայան Հրիսթեանհամոզված է, որՀայաստանում պետք է ավելի հարմար և իրավապես պաշտպանված դաշտ ստեղծվի փոքր և միջին ձեռնարկությունների համար։ «Եվրամիությունը նախատեսում է 2014-2020 թվականներին ավելի մեծածավալ օժանդակություն տրամադրել մասնավոր բիզնեսի զարգացման համար։ Ներդրումները կուղղվեն, մասնավորապես, օրենսդրական կարգավորմանը, օրենքների կիրարկման ավելացմանը եւ գյուղական համայնքներում նորարարական տեխնոլոգիաների տեղադրմանը»,-հավելեց նա։

Այս տարի փետրվարի 4-7-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Չորրորդ փուլի ընթացքում շարունակվել էին բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցային ուղղությունների տեքստերի նախագծերի շուրջ:Զգալի առաջընթաց էր գրանցվել բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններում, իսկ պետական գնումներին, կայուն զարգացմանը, մաքսային հարցերին, առևտրի տեխնիկական խոչընդոտներին և կանոնակարգման թափանցիկությանն առնչվող մի քանի բանակցային տեքստեր համաձայնեցվել են եվրոպական կողմի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում