3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանը կնախագահի այս տարվա մայիսի 16-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովԵԽ պաշտոնական կայքը, մայիսի 16-ին Ստրասբուրգում կգումարվի Նախարարների կոմիտեի 123-րդ նստաշրջանը, որի ընթացքում ԵԽ Նախարարների կոմիտեում ներկայում նախագահող Անդորրան նախագահությունը կհանձնի Հայաստանին: Նույն օրը տեղի կունենա Անդորրայի արտաքին գործերի նախարար Ժիլբեր Սաբոյա Սունյեի և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի համատեղ մամուլո ասուլիսը:
Մայիսի 15-ին ԵԽ գլխավոր քարտուղարը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հաջորդող օրերին` մայիսի 30-31-ը, Երևանում կկայանա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովիմշտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումը:Հունիսի 6-ին Վիեննայում կկայանան քննարկումներ ԵԱՀԿ-ի հետ, իսկհունիսի 18-19-ը Ստրասբուգում կանցկացվի «The HELP» համաժողովը: Նույն օրերին Երևանում հաջորդաբար կկայանան Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյիհանդիպումը և«Տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության զարգացումը» խորագրով համաժողով:
Նախնական տվյալներով` ՀայաստանըԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունըԱվստրիային կհանձնի նոյեմբերի 13-ին`Ստրասբուրգում կայանալիք Նախարարաների կոմիտեի ժողովի ժամանակ:
Առաջին անգամ ստանձնելով ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը`Հայաստանի Հանրապետությունն այն դիտարկում է հիանալի հնարավորություն իր ներդրումն ունենալուԵվրոպայում ժողովրդավարական գործընթացներիխթանման և ամրապնդմանընդհանուր նպատակին: Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և նպատակներըսահմանվել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների առջեւ այսօր ծառացած և մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության հետ կապվածմարտահրավերներին համապատասխան:
Ըստ այդմ` հայաստանյան նախագահության գերակայություններ են սահմանվել պայքարը ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ Եվրոպայում, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքներին աջակցելը, եվրոպական չափանիշերի ամրապնդումը մարդու իրավունքների և օրենքի գերակայության բնագավառում, աջակցությունը ժողովրդավարական հասարակություններին, Եվրոպայի խորհրդի դերի բարձրացումը:
Իր նախագահության ընթացքում Հայաստանը նաև հատուկ ուշադրության կենտրոնում կպահի առավել հրատապ և անհապաղ լուծումներ պահանջողհարցերը` միաժամանակ աջակցելով Գլխավոր քարտուղարինախաձեռնած ևԿազմակերպությունումընթացող բարեփոխումների գործընթացներին: