Պաշտոնական

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Շվեյցարիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Շվեյցարիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը՝ հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում: «Այս տարիների ընթացքում ստեղծվել է լավ հիմք՝ երկկողմ հարաբերությունների ընլայնման և խորացման համար: Մեզ համար օրինակելի է Շվեյցարիայի փորձը տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ, ուստի մեծապես կարևորում ենք երկկողմ փոխգործակցության ամրապնդումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Զրուցակիցները կարևորել են Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների և անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է:

Դեսպանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի կառավարությունն այս ծրագրի իրականացման նպատակով 2013 թվականին հատկացրել է 8 մլն դոլար՝ նախորդ տարվա 4 մլն-ի փոխարեն:

Կոնստանտին Օբոլենսկին կարևորել է հատկապես երկկողմ տնտեսական կապերի սերտացումը և հույս հայտնել, որ նորաստեղծ հայ-շվեյցարական առևտրային պալատն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում