Human Rights Watch-ը դատապարտել է սիրիացի ապստամբի` զինվորի սիրտ ուտելը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը սիրիացի ապստամբի կողմից զինվորի սիրտը ուտելն ու տեսագրությունը համացանցում տարածելը որակել Է պատերազմական հանցագործություն: Կազմկերպությունը հայտարարել է, որ նման ակցիաների մասնակիցները պետք Է պատասխան տան Միջազգային քրեական դատարանի առաջ:
Սիրիական ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ տեսահոլովակում ցուցադրված հրամանատարը պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար:
Սիրիացի ապստամբների կողմից Համացանցում հրապարակված տեսագրությունը վրդովմունքի ալիք Է առաջացրել իրավապաշտպանների եւ Սիրիայի իշխանությունների շրջանում: Տեսագրության մեջ ապստամբ հրամանատարներից մեկը կառավարական զորքերի սպանված զինվորներից մեկի կրծքից կտրում հանում Է սիրտը եւ կծում այն՝ կոչ անելով այդ կերպ վարվել Բաշար Ասադի բանակի բոլոր զինվորների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է BBC-ի թղթակիցը, ցնցող տեսագրությունը կարող Է կտրուկ փչացնել սիրիական ընդդիմության վարկն այն պահին, երբ ԱՄՆ-ը եւ արեւմտյան այլ երկրներ քննարկում են ապստամբներին ռազմական օգնություն ցույց տալու հնարավորությունը: