Քաղաքականություն

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ցեղասպանությունների ճանաչման ակտի հեղինակը պատասխանել է Թուրքիայի անհիմն մեղադրանքներին

4 րոպեի ընթերցում

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ցեղասպանությունների ճանաչման ակտի հեղինակը պատասխանել է Թուրքիայի անհիմն մեղադրանքներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստարլիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչող ակտի հեղինակ, Օրենսդիր խորհրդի անդամ Ֆրեդերիկ Ջոն Նայլը պատասխանել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի նամակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը նամակ էր հղել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանին`անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր «(ցեղասպանության ճանաչման) կողմնակիցները երբեք չեն կարողացել հիմնավորել ցեղասպանության մասին իրենց հայտարարությունները որևէ կոնկրետ փաստաթղթով»:

«Առաջարկությունը քննարկվել և միաձայն ընդունվել է` խորհրդարանական կարգին համաձայն: Ակտի առաջադմամբ ես մտադրություն չունեի հարձակվել կամ սևացնել ժամանակակից թուրքական պետությանը, որ հիմնադրվել է մեծ թուրք առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Ակտը ներկայացնելիս ես առաջնորդվել եմ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, Ավստրալիայի Հոլոքոստի ինստիտուտի և ազգային և միջազգային ցեղասպանության այլգիտակների և գիտական ​​խմբերի ուսումնասիրությունների արդյունքում ձեռքբերված եզրակացություններով, որոնց միաձայն կարծիքն է, որ ասորի, հայ և հույն ժողովուրդները ցեղասպանության զոհ են դարձել 1910 – 1920-ական թվականաններին»,- գրված է օրենսդիր Ֆրեդերիկ Նայլի նամակում:

Ավստրալացի խորհրդարանականը նաև հիշեցրել է Ուինսթոն Չերչիլի հայտարարությունը այդ իրադարձությունների վերաբերյալ. «վարչական Հոլոքոստ ... անտարակույս սա քաղաքական պատճառներով ծրագրված եւ իրականացրած հանցագործություն է»: Նամակում մատնանշվել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենամյա արարողություններ են իրականացվում Թուրքիայի Հանրապետությունում, մի շարք թուրք մտավորականներ` Թաներ Աքչամը, Օրհան Փամուքը, հորդորում են կառավարությանը ճանաչել ցեղասպանությունը որպես կատարված փաստ: Ինչպես նաև, հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները լուսաբանվել և վավերագրվել են ավստրալական լրատվամիջոցների կողմից 1920-ական թվականների պատերազմի ժամանակ:

«Ինչպես Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության, այնպես էլ Նոր Հարավային Ուելսի ողջ խորհրդարանի համար Օսմանյան կայսրության տեղաբնիկ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչումը պարզապես պատմական հարց չէ: Հաշվի առնելով, որ ցեղասպանությունների հետևանքները իրենց զգացնել են տալիս նաև մեր օրերում, դա միջազգային իրավական և մարդու իրավունքների պաշտպանման տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող խնդիր է, և ես կշարունակեմ աջակցել նման հարցերի լուծման համար ինձ տրված ցանկացած հնարավորության դեպքում»,- ընդգծել է Նայլը:

2013 թվականի մայիսի 1-ինև 6-ին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Վերին և Ստորին պալատ է ներկայացվել, ապա միաձայն ընդունվել հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչող ակտը, որով նաև վերահաստատվում էր դեռևս 1997 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում