Սպորտ

Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լուդվիգ Համման է. Norway chess 2013

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լուդվիգ Համման է. Norway chess 2013

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Նորվեգիայում ընթացող Norway chess 2013 մրցաշարի 6-րդ տուրում Յոն Լուդվիգ Համմանն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը` 4 միավորով: Երկրորդ եւ երրորդ տեղերը 3 միավորով միմյանց հետ կիսում են նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ գրոսմայստեր Հիկարու Նակամուրան: Արոնյանը, Անանդը, Սվիդլերը եւ Ռաջաբովն իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր:

6-րդ տուրի մյուս զույգերը կլինեն Մագնուս Կարլսեն-Թեյմուր Ռաջաբով, Վեսելին Տոպալով-Հանգ Վաոն, Վիշվանաթան Անանդ- Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա- Պետեր Սվիդլեր զույգերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում