Պաշտոնական

Դմիտրի Մեդվեդևը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Մեդվեդևը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Տիգրան Սուրենի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում ֆաշիստական զավթիչների դեմ խիզախորեն մարտնչած մեր պապերի և հայրերի հիշատակի առջև, ովքեր անձնուրաց կերպով պայքարում էին թշնամու դեմ:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների եղբայրությունը, որն անցել է պատերազմական փորձությունների միջով, այսուհետ ևս կշարունակի նպաստել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը:

Հայաստանում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում