Տնտեսություն

Բելառուսը հետաքրքրված է ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած Հայաստանի փորձով

2 րոպեի ընթերցում

Բելառուսը հետաքրքրված է ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած Հայաստանի փորձով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետությունը հետաքրքրված է ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած Հայաստանի փորձով: Մայիսի 13-ին Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:Նա տեղեկացրեց, որ Բելառուսը կառուցում է իր պատմության ընթացքում առաջին ատոմակայանը եւ նշեց, որ համապատասխան տեղեկատվության փոխանակումն ու ատոմակայանի անվտանգ շահագործումը, էներգաբլոկների շինարարության գործում նոր մոտեցումները հետաքրքրություն են ներկայացնում: «Դուք ունեք նման օբյեկտների շահագործման լուրջ փորձ, եւ մենք նախատեսում ենք, որ Հայաստանը կարող է տասնյակ լավ մասնագետներ ուղարկել Բելառուս, որ օգնեն կառուցվող ատոմակայանի շահագործման սկզբնական փուլում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Բելառուսի նախագահը: Այցի ընթացքում մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան է ժամանել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Մայիսի 13-ին տեղի է ունեցել Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հայաստանի եւ Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը, Երևանումկմասնակցիհայ-բելառուսական առեւտրի տան բացման արարողության:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում