Հասարակական

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև չարտերային չվերթները կմեկնարկեն հուլիսից

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Չեռնոգորիայի միջև  չարտերային չվերթները կմեկնարկեն հուլիսից

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոտգորիցա-Երևանառաջինչարտերային չվերթները կմեկնարկենհուլիսի11-ից և կտևեն մինչև օգոստոսի վերջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովBalkans կայքը, չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի`Չեռնոգորիայիազգային ավիափոխադրողի կողմից:

Թռիչքները կազմակերպվել են հայկական«Սպուտնիկ» և չեռնոգորիականGlobus Tours և Talas M տուր-օպերատորների կողմից: Առաջին չվերթի ծառայությունների համար վերադարձով տոմսը կարժենա 500 եվրո, իսկ մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կլինի 300 եվրո: Հետագայում տոմսերի գները կթանկանան` դառնալով համապատասխանաբար570 և 380 եվրո:

Մայիսի 7-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչինի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպման ժամանակ կողմերըքննարկել էին զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Նշվել էր, որ այդ նպատակովառաջիկայում երկու երկրների միջև կազմակերպվելու են չարտերային չվերթեր:Նախկինում Հայստանը օդային կապեր չի ունեցել նախկին Հարավսլովակիայի պետությունների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում