ԵԽԽՎ նախագահը կայցելի Թուրքիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը պաշտոնական այց կկատարի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԽԽՎ մամլո ծառայությունը, այցը նախատեսվում է իրականացնել մայիսի 13-15-ը:
Այցի ընթացքում Ժան Կլոդ Մինյոնը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, ինչպես նաև ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարարի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Կարդացեք հոդվածը` English