Սփյուռք

ԱՄՆ Հայ դատի խանձնախումբը կոչ է արել ամերիկյան իշխանություններին հայտնաբերել եւ պատժել հայ ընտանիքին ահաբեկողներին

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ Հայ դատի խանձնախումբը կոչ է արել ամերիկյան իշխանություններին հայտնաբերել եւ պատժել հայ ընտանիքին ահաբեկողներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Միացյալ Նահանգներում բնակվող հայ ընտանիքին ահաբեկելու փաստը եւ կոչ արել ամերիկյան իշխանություններին կատարել լիարժեք հետաքննություն դեպքի առնչությամբ:

Միացյալ Նահանգներում բնակվող Արա և Սալբե Սահակյանները մի քանի օր առաջ փոստով տարօրինակ ծրար են ստացել, որում եղել է Բոստոնի ահաբեկչության մասին պատմող թերթերից մեկի հոդվածից հատված` կողքին ձեռագրով գրված՝ «Եվս մեկ հայ սրիկա» արտահայտությունը: Գրվածը սլաքով միացված էր հոդվածում տեղ գտած Միշա անունը պարունակող նախադասությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքը,հանձնախումբը կոչ է արել տեղական եւ դաշնային իշխանություններին անհապաղ հետաքննություն սկսել փաստի կապակցությամբ եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին: «Ատելություն և անհանդուրժողականություն ներկայացնող եւ ահաբեկող այս նամակը զանգվածային լրատվամիջոցների համար պետք է դաս լինի, քանի որ Միշայի մասին հրապարկված սխալ տեղեկությունների պատճառով կարող են տուժել անմեղ մարդիկ»,- նշել է Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Սևան Քոլեջյանը:

«Ասպարեզ» պարբերականի տեղեկացմամբ`Արա և Սալբե Սահակյանները Մերիլենդում բնակվում են երկար տարիներ: Արան մոտ 40 տարի աշխատել է ԱՄՆ ռազմածովային նախարարությունում որպես ինժեներ, իսկ Սալբին եղել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի աշխատակից, նաեւ` խորհրդարանական Մայք Մենսֆիլդի օգնականը:

Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանմեջ մեղադրվող Ցարնաև եղբայրների հորեղբայրը`Ռուսլան Ցարնին, ովմեղադրում էր հայազգի նորդարձ մուսուլման Միխայիլ Ալախվերդովին` հայտնի որպես Միշա, կասկածյալ եղբայներից ավագին արմատական իսլամի ուղու վրա դնելու մեջ,ներողություն էր խնդրել հայկական համայնքից իր մեղադրանքների համար: Ռուսլան Ցարնինկապվել էր Mirror-Spectator հայկական անգլալեզու շաբաթաթերթի հետ և հայտնել, որ ներողություն է խնդրում Բոստոնի մարաթոնի ահաբեկչության հետ կապվածիր վերջին հայտարարություններում հայերին խառնելու համար:«Հայաստանը ունի շատ հզոր մշակույթ, ուստի ցանկանում եմ շեշտել, որ իր (Միշայի) ազգությունը որևէ կապ չունի այս ամենի հետ: Կցանկայի, որ երբեք նման բան ասած չլինեի», - ասել է Ցարնին`ևս մեկ անգամ ներողություն խնդրելով, որ հայ համայնքին խառնել է «այս չարագործությանը»:

Բացահայտվել էրԲոստոնի ահաբեկչության կազմակերպման ուահաբեկիչներին արմատական իսլամի ուղու վրա դնելու մեջ մեղադրվող առեղծվածային «Միշայի» ինքնությունը` Միխայիլ Ալախվերդով: Ալախվերդովի հայրը ազգությամբ հայ է, իսկ մայրը ուկրաինուհի: Նրանց ընտանիքը Միացյալ Նահանգներ էր գաղթել` փախելչելով Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող հետապնդումներից:The New York Review ամսագրի թղթակից Քրիստիան Քարլը, ով միակն է, որ զրուցել է Միշայի` Միխայիլ Ալախվերդովի և նրա ընտանիքի հետ,պատմել էր.«մարդը, որին հանդիպեցի հաստատապես չէր համընկնումմարդկանցմանիպուլյացիայի ենթարկողհրեշավոր իսլամիստի նկարագրություններին, որ շրջանառվում էին»:Քրիստիան Քարլըպարզաբանել է նաև, որ Միշան երբեք չի հանդիպել Ցարնաեւ եղբայրների հորեղբոր` Ռուսլանի հետ, ով մեղադրում էր նրան Թամերլանին արմատական իսլամի ուղու վրա դնելու մեջ: Միշան ճանաչել է կասկածյալների մորը և չի հերքել դա, բայց, հերքել է, որ ինչ-որ ազդեցություն է ունեցել Թամերլանի վրա, որը նրան արմատական իսլամիստ կդարձներ:

Ամերիկահայ հեղինակավոր իրավաբան Մարկ Կիրակոսը CNN-ում` ուղիղ քննարկման ժամանակ, դատապարել է միջազգային հեռարձակողին և մյուս լրատվամիջոցներին`Բոստոնի ահաբեկչությանմեջ մեղադրվող Ցարնաև եղբայրներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած հավատափոխ եղած հայի մասին բամբասանքները շարունակաբար լուսաբանելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում