Քաղաքականություն

ԵԱՀԿ նախագահն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ նախագահն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ,Ուկրանիայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Նա ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջևերկխոսությունը խթանելու եւհրադադարի ռեժիմը պահպանելուանհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը, Կոժարան, որպես ԵԱՀԿ-ի գործող նախագահ, նախատեսում էՀարավային Կովկաս այցելել հունիսի17-20-ը:

Լեոնիդ Կոժարան անդրադարձել է նաևՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, զանգվածային ոչնչացմանզենքի սպառնալիցքների, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի, շրջակա միջավայրի և այլ կարևոր հարցերի` նշելով, որ այդ խնդիրները կլինեն Ուկրաինայի ուշադրության կենտրոնում:Նախագահը կարեւորել է ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը, քանզիԵԱՀԿ 57 անդամ երկրները համատեղ աշխատում են վերակենդանացնելու կազմակերպության արդյունավետությունը` որպեսՀելսինկյան եզրափակիչ ակտի40-ամյակին ընդառաջընթացող «Հելսինկյան +40» գործընթացի մաս:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում