Տարածաշրջանային

Անձրեւը փչացրել է Հեյդար Ալիեւի ծննդյան օրվան նվիրված ծաղկի տոնը

1 րոպեի ընթերցում

Անձրեւը փչացրել է Հեյդար Ալիեւի ծննդյան օրվան 				նվիրված ծաղկի տոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվի Սաբայիլի շրջանի ղեկավարությունը մայիսի 9-ին «Սահիլ» պուրակում կազմակերպել է Ադրբեջանում Հեյդար Ալիեւի ծննդյան օրվան հարմարեցված ծաղկի տոն, որն իշխանությունների կողմից ավանդաբար նշվում է մայիսի 10-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ սկզբում ամեն բան ընթացել է սովորոական. երաժշտություն, պարեր, ծաղիկների ցուցադրություն, ծաղիկներով պատրաստված Հեդար Ալիեւի դիմանկարներ: Սակայն, մայիսի 9-ի Հաղթանակի օրվա մասին ոչ մի հիաշատակում չի արվել:

Սաբայիլի շրջանի ղեկավարությունը որոշել է մրցել Բաքվի քաղաքապետի հետ իր օրիգինալությամբ եւ պուրակի կենտրոնական ջրավազան կարապներ է բաց թողել: Թե հատկապես ինչ պետք է խորհրդանշեին կարապները, շրջանի ղեկավարությունը չի հայտնել: Շատրվանները, սակայն, վախեցրել են կարապներին, որոնց ահաբեկված թռիչքը մի կերպ են կասեցրել:

Ընդհանուր տոնը փչացրել է անձրեւը, որը սկսվել է ժամը 11-ին եւ տեղական իշխանությունն անմիջապես կարգադրել է հավաքել ծաղիկները, որպեսզի Ալիեւի դիմանկարները չտուժեն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում