Հասարակական

Կոտայքի մարզում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների պատճառը խմելու ջուրն է

3 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների պատճառը  խմելու ջուրն է

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքում բնակչության շրջանում արձանագրվում են աղեստամոքսային գանգատներով դեպքեր: Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մայիսի 6-ին Արգելի առողջության կենտրոն է դիմել 1 հիվանդ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության դեպքեր արձանագրվել են համայնքի տարբեր թաղամասերում` առանց տարիքային առնաձնահատկությունների, սակայն հիվանդների 70 տոկոսը 0-14 տարեկան երեխաներ են: Խմելու ջրի լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:

Մայիսի 7-ի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված է 3 հիվանդ, «Նաիրի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում` 1: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ունեն առողջացման դրական շարժընթաց:Հիմք ընդունելով իրականացված հետազոտութունների արդյունքները` Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվում են ներքոհիշյալ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները` անջատվել է ոռոգման ջրի համակարգը, իրականացվում են խմելու ջրի վարակազերծման աշխատանքներ, իրականացվում է խմելու ջրի համակարգի վթարների ակտիվ հայտնաբերում, խստացվել է հսկողությունը խմելու ջրի համակարգի նկատմամբ: Նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվում է բակային համայց, որի արդյունքում հայտնաբերվել է մեկ հիվանդ և տեղափոխվել Նորք ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդների նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում, մանրէաբանական հետազոտությունների համար` ինչպես կասկածելի հիվանդներից, այնպես էլ խմելու ջրի համակարգից իրականացվել են նմուշառումներ, բնակչությանն ապահովվել է ախտահանիչ նյութեր, բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն եւ բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:Աշխատանքները շարունակվում են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում