Տնտեսություն

Հունիսին Երեւանում կկայանա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը

1 րոպեի ընթերցում

Հունիսին Երեւանում կկայանա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հունիսի 21-22-ը «Խելացի լուծումներ խելացի երկրների համար» կարգախոսի ներքո տեղի կունենա 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԻՏՁՄ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումի շրջանակում կկայանան գործնական ներկայացումներ, ինչպես նաեւ տեխնոլոգիաների միջոցով տնտեսական գործունեության արդիականացման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղաններ: Նախատեսվում է ինովացիոն լուծումների ցուցահանդեսի անցկացում:

Ֆորումի երկու օրերի ընթացքում հետաքրքիր եւ արդյունավետ լուծումներ կներկայացվեն ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման տեխնոլոգիական միջոցների, հաճախորդների կառավարման և սպասարկման, շուկայի ուսումնասիրության և վաճառքների խթանման նոր եղանակների, նոր անվտանգության համակարգերի բնագավառների վերաբերյալ:

Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում