Սպորտ

FILA-ի վարկանիշային աղյուսակում 96 կգ քաշային կարգում առաջատարն է Արթուր Ալեքսանյանը

1 րոպեի ընթերցում

FILA-ի վարկանիշային աղյուսակում 96 կգ քաշային կարգում առաջատարն է Արթուր Ալեքսանյանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: FILA-ի հրապարակած հունա-հռոմեական ոճի ըմբիշների պաշտոնական վարկանիշային աղյուսակում 96 կգ քաշային կարգում առաջատարը Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, այդ աղյուսակում Հայաստանը ունի 2 ներկայացուցիչ, երկրորդը 84 կգ քաշային Արթուր Շահինյանն է, ով Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր է: Նա այս աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

FILA-ի վարկանիշային աղյուսակը կազմվել է Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո անցկացված մրցումների արդյունքների հիման վրա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում