Human Rights Watch-ը քննադատել է Բաքվին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը քննադատել է Բաքվին` կոչ անելով դադարեցնել բռնի տեղահանումները և բնակարանների ապամոնտաժումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

Միջազգային կազմակերպությունը հրապարակած զեկույցում նշել է, որ ադրբեջանական կառավարությունը պետք է երաշխիքներ տրամադրի բնակարանատերերին փոխհատուցում տալու հարցում: Կազմակերպությունն արձանագրել է, որ բնակչության տեղահանումները և բնակելի շինությունների ապամոնտաժումը սկսվել են դեռ 2009 թ-ից, ինչի արդյունքում սեփական բնակարաններից դուրս են եկել հազար ընտանիքներ: «Որոշ բնակիչներ վտարվում էին առանց նախազգուշացման, կեսգիշերին: Իշխանությունները հաճախ կտրում էին հաղորդակցությամ միջոցները, որպեսզի բնակարանը դառնա անպիտան: Կառավարությունը հրաժարվում էր տան սեփականատերերին տրամադրել համապատասխան փոխհատուցում»,- ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: Կազմակերպությունն արձանագրել է, որ իշխանությունները սեփականատերերին առաջարկում էին բնակարանի մեկ քառակուսի մետրի դիմաց 1500 մանաթ (1900 ԱՄՆ դոլար), մինչդեռ իրական գումարն ավելին էր, քան անգամ 2500 մանաթը:

Իրավապաշտպան կազմակերպությունը «Ձմեռային այգի» կառուցելու նպատակով այս տեղահանությունների կապակցությամբ իր մտահոգություն հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու տարբեր նամակներ ուղղելով, սակայն երկու դեպքում էլ մնացել է անպատասխան:

Զեկույցում նշվում է, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը դեմ է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանին:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA