1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Պիրենեյներում զբոսաշրջիկ կինը լեռնային զբոսանքի ժամանակ ցած Է ընկել ժայռից եւ մահացու կոտրվածքներ ստացել: Նախքան փրկարարները կկարողանային գտնել նրա մարմինը, այն կերել են անգղները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական Daily Mail թերթին:
Ոստիկանության աշխատակից Դիդիե Պերիկուն հրատարակությանը հայտնել Է, որ, ամենայն հավանականությամբ, 52-ամյա ֆրանսուհին մահացել Է գետնին բախվելուց, սակայն, երբ փրկարարական-որոնողական խումբը հասել Է պատահարի վայր, կնոջից մնացել Էին միայն ոսկորները, հագուստն ու կոշիկները:
«Երբ մենք որոնման ժամանակ ուղղաթիռով զննում Էինք տեղանքը, տեսանք մի տեղ հավաքված վիթխարի քանակությամբ անգղներ: Թեեւ, մենք չգիտեինք, թե թռչուններն ինչով Էին այդպես զբաղված»,- պատմել Է Պերիկուն: «Նրանց 40 – 50 րոպե Է պահանջվել, որ հոշոտեն կնոջը»,- հավելել Է ոստիկանը: