Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկությունն ավարտված է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկությունն ավարտված է: Ընտրությունների վերաբերյալ նախնական արդյունքները կամփոփվեն մինչեւ մայիսի 6-ը ժամը 20:00-ն, իսկ վերջնական արձանագրությունը կկազմվի քվեարկության օրվանից յոթ օր հետո՝ մայիսի 12-ին:

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 13 ընտրատարածքներում բացված 464 ընտրական տեղամասերը փակվել են:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ժամը 17:00-ի դրությամբ քաղաքացիների մասնակցության ցուցանիշը`366 հազար 982 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44.95 տոկոսը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 2009թ. Երեւանի ավագանու ընտրություններին նույն ժամի դրությամբ մասնակցել է 321 հազար 403 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 41.66 տոկոսը:

Ավագանու 65 տեղի համար պայքարում են յոթ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Ոստիկանությունում ընտրախախտումների հետ կապված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրակաշառքներին: Եղել են նաեւ լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, քվեաթեթիկների լցոնմանը վերաբերող հաղորդումներ:Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրեց տեղական 26և միջազգային 1 կազմակերպություն:

Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրականցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն`կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն: Յուրաքանչյուր ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր ընտրական ցուցակին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է ընտրականցուցակներին հասանելիք մանդատների թվով, արդյունքը բաժանվում է մանդատների բաշխմանը մասնակցող ընտրական ցուցակներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվերն են:Եթե սույն մասով սահմանված կարգով մանդատների բաշխման արդյունքով կուսակցություններից, կուսակցությունների դաշինքներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին: Եթե տեղերի 40 տոկոսից ավելին ստանում են երկու կուսակցություն,կուսակցությունների դաշինք, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապատեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այն կուսակցությանը,կուսակցությունների դաշինքին, որը ստացել է առավել թվով մանդատներ:Մնացած մանդատները բաշխվում են մանդատների բաշխմանը մասնակցելուիրավունք ստացած մյուս կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներիընտրական ցուցակների միջև:

Հայերեն English Русский