Սպորտ

Լուչեսկուն հաստատել է, որ «Յուվենթուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

2 րոպեի ընթերցում

Լուչեսկուն հաստատել է, որ «Յուվենթուս»-ը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հաստատել է լուրերը, որ իր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենթուս»-ը:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, TuttoJuve.com-ին տված հարցազրույցում Լուչեսկուն նշել է, որ Մխիթարյանը դուր է եկել իտալական ակումբին, սակայն ինքը չի կարծում, որ «Յուվենթուս»-ը կկարողանա ձեռք բերել նրան՝ վճարելով սահմանված գումարը: «Մեր ակումբի նախագահը չի շտապում, կա սահմանված գումար (30 միլիոն դոլար), որի դիմաց Մխիթարյանը կհեռանա: Կարծում եմ, որ «Յուվենթուս»-ն այդքան գումար մտադիր չէ ծախսել»,- ասել է ռումինացի մասնագետը:

Վերջինս ընդգծել է, որ Մխիթարյանը բարձրակարգ հարձակվող է, մեծ ծավալի աշխատանք է կատարում դաշտում, բացառիկ ֆուտբոլիստ է իր ակումբի համար, ուստի նա չի վաճառվում:

Վերջերս Մխիթարյանը պայմանագիր է կնքել իտալացի աշխարհահռչակ գործակալ Մինո Ռայոլայի հետ, ով խոստացել է, որ գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մխիթարյանը կտեղափովի ավելի բարձրակարգ ակումբ:

Ռայոլան համարվում է նաև շվեդ հարձակվող Զլատան Իբահիմովիչի և իտալացի Մարիո Բալոտելլիի գործակալը:

Տրանսֆերային շուկայում պտտվող լուրերի համաձայն՝ հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև անգլիական «Լիվերպուլ»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում