Երուսաղեմի Հայոց պատրիարքը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երուսաղեմի Հայոց պատրիարքՆուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հստակ ուղերձ է հղել Իսրայելի իշխանություններին` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:Հայոց պատրիարքընշել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է Իսրայելը շարունակում հրաժարվել 1,5 միլիոն հայերի կոտորածը թուրքերի կողմից Ցեղասպանություն կոչելուց: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով The Jerusalem Postօրաթերթի անգլալեզու կայքը,Հայոց պատրիարք Մանուկյանըգրել է. «98 տարվա ընթացքում այսքան ջանք է ներդրվել ստիպելու թուրքերին ընդունել իրենց իրագործած ցեղասպանությունը, այնինչ` նրանք շարունակում են ժխտել: Եթե Միացյալ Նահանգները ճանաչել է կոտորածները, ապա Իսրայելը պետք է նույնն անի»:

Պատրիարքի նամակն ընթերցվել է Հրեական համալսարանում` Հայագիտական ​​ծրագրի հիմնադիր, պրոֆեսոր Մայքլ Սթոունի կազմակերպած ևՀայոց ցեղասպանությանը նվիրվածամենամյա գիտաժողովի և ոգեկոչման արարողության ժամանակ:Իր ելույթում պրոֆեսոր Սթոուննընդգծել է, որ Հայոց ցեղասպանություն նշանակում է ոչ միայն մարդկային սպանդ կամ որևէ ազգի զգալի հատվածի բնաջնջում, այլև մշակույթի, լեզվի, երաժշտության եւ ժողովրդական սովորությունների բնաջնջում:

Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը դատապարտել է ԻսրայելիՔնեսեթում կառավարության ներկայացուցիչ, նախարարի տեղակալ Օֆիր Ակունիսի այն հայտարարությանը, թե «Իսրայելը երբեք չի ժխտել կոտորածները, սակայն այն ցեղասպանություն որակելու որոշումը պետք է կայացվի բաց բանավեճի արդյունքում»:

Համալսարանում կայացած միջոցառման հիմնական բանախոսներից էրՔնեսեթի նախկին անդամ Յաիր Ցաբանը, ով իսրայելցի առաջին օրենսդիրն էր, որ հանձն առավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Իր ելույթում Ցաբանը վերհիշել է Բենիամին Նեթանյահուի խոսքերը` ԱԳ փոխնախարար եղած ժամանակ: «Կան բաներ, որ վեր են քաղաքականությունից և դիվանագիտությունից, Հայոց ցեղասպանությունը դրանցից է: Ոչ քաղաքականությունը և ոչ էլ դիվանագիտությունը չպետք է արգելք հանդիսանան մեզ համար բացահայտելու զոհերին»,- նշել էր Նեթանյահուն: «Ցավոք սրտի, որպես վարչապետ նա հակված չէ ընդունելու Հայոց ցեղասպանությունը»,- հավելել է նախկին օրենսդիրը:

Ցաբանը նաև իր բողոքն է հայտնել, թեորքան արագ է Իսրայելը մոռացել հրեաների օգնությանաղերսանքըև մերժումը, որ ստացել են, քանի որնրանց օգնելըչի բխել մյուս ազգերի շահերից: Ըստ նրա`Իսրայելն այդքան զգայուն լինելով Հոլոքոստի ժխտման, ռասիզմի եւ նեոնացիզմի բոլոր դրսևորումերինկատմամբ, այնուամենայիվ, չի կարողանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` իր քաղաքական ու դիվանագիտական ​​շահերը չվնասելու համար:

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. Նիկոլ Փաշինյան

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանը հակաօդային պաշտպանության առումով հույսը պետք է միայն ինքն իր վրա դնի. ԶՈՒ ԳՇ պետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները