Կանցկացվեն «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մայիսի 3-ին կանցկացվեն «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահությունը» թեմայով խորհրդարանական լսումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանական լսումներն անց են կացվելու Եվրախորհրդում Հայաստանի նախագահության առիթով:
Հայաստանն այս տարվա մայիսից կնախագահի Եվրախորհրդի նախարարների կոմիտեում:Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում, երբ ԵԽ-ի ԱԳ նախարարների Կոմիտեի նախագահությունը կփոխանցվի Հայաստանին:Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարեւոր միջոցառումներ խորհրդարանների, ԱԳ նախարարների մակարդակով, նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտներում: Հանդիպում է նախատեսված նաեւ ԵԽ-ի մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում նախատեսված է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Ստրասբուրգ: