Սպորտ

Արոնյանը ոչ ոքի խաղաց Նիկիտա Վիտյուգովի հետ. Ալյոխինի մրցաշար

1 րոպեի ընթերցում

Արոնյանը ոչ ոքի խաղաց Նիկիտա Վիտյուգովի հետ. Ալյոխինի մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալյոխնի հուշամրցաշարի 7-րդ տուրում, ոը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի պետական թանգարանում, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ ոքի ավարտեց հանդիպումը ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` պարտիան ավարտվել է 41-րդ քայլում:

Այս տուրի շրջանակներում Անանդը մրցում է Ֆրեսինենի, Ադամսը` Վաշիեյի Լագրավի, Գելֆանդը` Դին Լիրենի, իսկ Սվիդլերը` Կրամնիկի հետ:

4,5 միավորով առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, նրան 4-ական միավորով հետևում են Մայքլ Ադամսը և Լևոն Արոնյանը:

Ալյոխինի մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է, քանի որ անցկացվում է եւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, եւ Փարիզում: Մրցաշարի առաջին հինգ տուրերն անցկացվում են Փարիզում, իսկ մյուս տուրերը կկայանան` Սանկտ Պետերբուրգում:

Մրցաշարին մասնակցում են Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դինգ Լիրենը (Չինաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Լորեն Ֆրենսինը (Ֆրանսիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Մաքսիմ Վաշե-Լագրավը (Ֆրանսիա): Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 21-ից եւ կշարունակվի մինչեւ մայիսի 1-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում