ԱՄՆ կոնգրեսական Սթենի Հոյերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներակայացուցիչների պալատիանդամ Սթենի Հոյերը(դեմոկրատ` ընտրված Մերիլենդից) հայտարարություն էտարածել` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելովSouthern Maryland News լրատվական ցանցը:«Ես միանում եմ Հայոց ցեղասպանության1,5 մլն զոհերի հիշատակի ոգեկոչմանը: Ցեղասպանություն, որ սկսվեց այս օրը 98 տարի առաջ` ուղեկցվելով քաղաքական առաջնորդների, հոգեւորականների, լրագրողների եւհայ հասարակական այլառաջատար գործիչների հետապնդումներով: Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի հայ համայնքները սգում են նրանց կորուստը` վճռելով երբեք չմոռանալ. ինչպես անում են բոլոր նրանք, ովքեր հավատարիմ են արդարության սկզբունքներին ու մարդու իրավունքներին»,- նշել է Հոյերը:
Ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն, որինմասնակցել են ԱՄՆ-ի 24 կոնգրեսականներ և բարձրաստիճան այրեր`ի նշան աջակցության հայկական հարցի արդարացի լուծմանը: Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով են հանդես եկելԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահԲոբ Մենենդեսըեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովինախագահ Էդ Ռոյսը` նշելով, որայն, ինչ տեղի է ունեցել 1915-1923 թվականներին, բացահայտցեղասպանություն էր և Թուրքիան ու Միացյալ Նահանգները պարտավոր են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: