Միջազգային

Չերչիլի դիմանկարը կհայտնվի Մեծ Բրիտանիայի 5 ֆունտանոց թղթադրամի վրա

1 րոպեի ընթերցում

Չերչիլի դիմանկարը կհայտնվի Մեծ Բրիտանիայի 5 ֆունտանոց թղթադրամի վրա

ԼՈՆԴՈՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուինսթոն Չերչիլի դիմանկարը կհայտնվի Մեծ Բրիտանիայի 5 ֆունտանոց թղթադրամի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ria.ru-ն, այս մասին հաղորդել է Բրիտանիայի Կենտրոնական բանկը:

Ուինսթոն Չերչիլը Մեծ Բրիտանիայի վարչապետն էր 1940-1945 եւ 1951-1955 թվականներին: Նա Բրիտանիայում հայտնի է ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլ զինվոր, գիտնական ու գրող:Նա 1953 թվականին գրականության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի:«Չերչիլի դիմանկարով թղթադրամը դեռեւս ստեղծման փուլում է: Ակնկալվում է, որ այն շրջանառության մեջ կդրվի 2016 թվականին: Թղթադրամի վրա, բացի վարչապետի դիմանկարից, կզետեղվեն նաեւ վերջինիս ամենահայտնի ասույթները»,-հայտարարել է Անգլիայի բանկի տնօրեն Մերվին Քինգը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում