Միջազգային

H7N9 թռչնագրիպ Է գրանցվել Չինաստանի եւս երկու նահանգներում

1 րոպեի ընթերցում

H7N9 թռչնագրիպ Է գրանցվել Չինաստանի եւս երկու նահանգներում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները ապրիլի 26-ին հաստատել են երկրի արեւելքի Ցզյանսիի եւ Ֆուցզյանի նահանգներում H7N9 թռչնագրիպով հիվանդանալու դեպքերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Նշվում Է, որ այդ նահանգների երկու տարեց բնակիչների մոտ ի հայտ են եկել այդ հիվանդության ախտանիշեր:

Ներկայում երկրում ընդհանուր առմամբ գրանցված Է H7N9-ով վարակվելու 114 դեպք, որոնցից 23-ը՝ մահվան ելքով: Վիրուսով վարակվելու առավել մեծ թվով դեպքեր են գրանցվել Շանհայ քաղաքում, Չժեցզյանի, Ցզյանսուի եւ Անհոյի նահանգներում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներն արդեն H7N9 թռչնագրիպի վիրուսը ճանաչել են մարդու համար ամենավտանգավորներից մեկը վերջին տարիներին աշխարհում գրանցվածների թվում: Նրանց խոսքով՝ այն H5N1 վիրուսի մուտացիայի ենթարկված ձեւն Է:

Ներկայում աշխարհի մի շարք երկրների մասնագետներ քայլեր են ձեռնարկում այդ վիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում