ԱՄՆ ՄԶԳ-ն խոստանում է Կոնգրեսի աջակցության հատկացումներն արդյունավետ կերպով ուղղել ԼՂՀ-ին եւ Ջավախքին
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ ՌաջիվՇահըհաստատել է Օբամայի վարչակազմի հանձնառությունը`ամբողջությամբ ֆինանսավորելու Կոնգրեսի աջակցության հատկացումները Լեռնային Ղարաբաղինև պետական ու մասնավոր հատվածի հետ համագործակցության միջոցովաջակցելու Վրաստանի Սամցխե-Ջավախքի (Ջավախք) տարածաշրջանումկայուն տնտեսական աճի ձևավորմանը: Այս մասին«Արմենպրես»-ինտեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից (ANCA):
ԱՄՆ Ներկայացուցիչներիպալատի` ապրիլի 24-ից25-ին կայացածլսումների ժամանակ ՌաջիվՇահը և Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի գործադիր տնօրենԴանիել Յոհաննեսըպատասխանել են ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆի եւ Բրեդ Շերմանի` ԼՂ-ին եւ Ջավախքին հատկացվելիք օգնության ծրագրերի մասին հարցերին:
Ադամ Շիֆն ընդգծել է, որ վերջին մի քանի տարիներին ՄԶԳ-ն լիարժեքորեն չի օգտագործել Կոնգրեսի հատկացրած ֆինանսավորումը ԼՂ-ին:«Ժամանակ առ ժամանակ մենք լում ենք, որ սահմանափակ հնարավորություններ կան, սակայն անհավանական է թվում, որ,հաշվի առնելով մարդասիրական պահանջները, որ առկա են այնտեղ, իսկապես հնարավոր չէ լիովին սպառել գումարը: Կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա, ինչպես նաև առաջարկում եմ իմ համագործակցությունը` համոզվելու համար, որ մենք կարող ենք լիովին օգտագործել ծառայությունները, որ հատկացվել են մարդասիրական պահանջները բավարարելու համար»,- պարզաբանել է Շիֆը:
Այդ մասովՌաջիվՇահը, մասնավորապես, նշել է.«Մենք ամբողջովին չենք սպառել նախկին ֆինանսական միջոցները: Տարածաշրջանի կառավարման հարցերովմեր օգնականը պարտավորվել է ավարտին հասցնել դա, եւ մենք հավատում ենք, որ հաջողությամբ կկատարի: Ինչ վերաբերում է սփյուռքահայ համայնքիպետական եւ մասնավոր հատվածների հետ համագործակցությանը, մենք շատ ոգեւորված ենք եւ կարծում եմ, որ դա լավ մոդել է, որով կցանկանյինք աշխատել հետագայում: Հայ համայնքն այն համայնքն է, որի հետ միշտ հաճելի է աշխատել»:
Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի գործադիր տնօրենԴանիել Յոհաննեսը, պատասխանելովԲրեդ Շերմանի հարցադրումին, հայտնել է, որ Վրաստանին հատկացվելիք ՀՄԿ օգնության նոր փաթեթով ֆինանսավորում կհատկացվի Ջավախքի դպրոցներում հայերեն լեզվի ուսուսման համար:
Շերմանն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանին հատկացվող օգնության կրճատման վերաբերյալ ևհարցվողների ուշադրությունը հրավիրել Արդբեջանին հատկացվող օգնության վրա` ըդգծելով, որ այդ երկիրը կասեցնում է ԱՄՆ-ի ձեռքբերումները տարածաշրանում` սպառնալով կրակ բացել քաղաքացիական ինքնաթիռների վրա:Ավելի ուշ կոնգրեսականը Լեռնային Ղարաբաղին, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակմանը վերաբերողգրավոր հարցեր է ներկայացրելպետքարտուղար Ջոն Քերիին: Նա հետաքրքրվել է, թե, մասնավորապես, ինչ քայլեր է Պետդեպարտամենտը ձեռնարկում հորդորելու Ադրբեջանին` կրկին ձերբակալել մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ևարդյոք Վարչակազմը Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը կկապի Բաքվի ագրեսիվ քաղաքականության վերացման հետ: Կոնգրեսականը խնդրել է պարզաբանել, թեինչ հետեւանքների առաջ կկանգնի Ադրբեջանը` Ստեփանակերտիօդանավակայանիքաղաքացիական ինքնաթիռների վրա կրակ բացելու իր սպառնալիքներն իրագործելու դեպքում: Հարցեր են ուղվվել նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, հատկապես`ինչպիսի իրատեսական քայլեր է ձեռնարկել Թուրքիան` վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, ևինչ լծակներ է Պետդեպարտամենտը կիրառում ստիպելու Թուրքիային վերջ տալու Հայաստանի շրջափակումը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել էՌաջիվ Շահի կառուցողական մոտեցումը ևշարունակական համագործակցությունը Կոնգրեսի հետ`Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքիհայ բնակչության աջակցության ծրագրերի շուրջ:Արամ Համփարյանը դրվատանքով է արտահայտվելԴանիել Յոհաննեսի`Վրաստանի հետՀՄԿ երկրորդ համաձայնագրում հայերին վերաբերողնախնական ցուցումների վերաբերյալ: