Լավրովը տեղաշարժեր չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, թե Մոսկվան տեղաշարժեր չի տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Տեղաշարժեր առայժմ չկան»,-ասել Է նա այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած բանակցությունների արդյունքներին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համաձայնել Է Լավրովի հետ, հավելելով, թե չԷր ասի, որ իրադրությունը փակուղային Է:
«Մոտ ժամանակներս նախապատրաստվում Է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպում, այն տեղի կունենա մայիսին՝ արդեն մի քանի օրից՝ Կրակովում: Բացառված չԷ նաեւ բարձր մակարդակի հանդիպումը»,-նշել Է Նալբանդյանը:
«Այնպես որ գործընթացը շարունակվում Է, այլ բան Է, որ իրոք առաջ չի շարժվում, քանի որ կողմերից մեկը ապակառուցողական դիրք Է գրավում եւ գործնականում մերժում Է համանախագահների կողմից արվող բոլոր առաջարկները»,-նշել Է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: