Քաղաքականություն

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսին Կրակովում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսին Կրակովում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա մայիսին Կրակովում: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր թվիթերյան էջում, հայտարարել է նախարար Նալբանդյանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա հնարավոր է համարել նաեւ երկու երկրների նախագահների հանդիպումը:

Մինսկի խմբի համանախագահներ ՌԴ դեսպան Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ժաք Ֆորը և ԱՄՆ-ը ներկայացնող Յան Քելին, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մարտին այցելել են Երեւան ու Ստեփանակերտ, իսկ ապրիլի սկզբին` Բաքու եւ Ստեփանակերտ: Նրանք մտադիր էին կազմակերպել արտգործնախարարներիհանդիպում` ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում