3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ապրիլի 24-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումհայերենով ելույթ է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:«Արմենպրես»-ը ներկայացնում է կոնգրեսականի ելույթն ամբողջությամբ.
«Սիրելի հայ բարեկամներ այստեղ և աշխարհի չորս կողմերում,
Այսօր` Հայոց ցեղասպանության 98 տարելիցի օրը, Ներկայացուցիչների տան ամբիոնիցխոսքս եմ ուղղում ձեզ` ձեր մեծ հայրերի լեզվով: Լեզու, որով նրանք արտահայտել են իրենց սերը, հույզերը 1915 թվականին: Օսմանյան կայսրության տարածքում տասնյակ հազարավորներ կոտորվեցին: Խոսում եմ այն երեխաների լեզվով, որոնք ականատեսը դարձան իրենց հայրերի սպանության: Հազարավոր կանայք բռբնաբարվեցին...Խոսում եմ այն մայրերի լեզվով, որոնք մահացան իրենց նորածինները իրենց գրկի մեջ:Խոսում եմ այն վերապրածների լեզվով, որ ԱՄՆ եկան նոր կյանք սկսելու և ազատություն վայելու համար:
Արդեն մեկ դար շարունակ Թուրքիան ուրանում է ցեղասպանությունը: Թուրքիան ցանկանում է, որ աշխարհը մոռանա այդ մասին:Խոսում եմ նրանց լեզվով, որոնք այլևս չկան: Նրանք մեզ խնդրում են հիշել իրենց: Նրանց ձայները տակավին լսվում են: Ես այս նահատակներից որևէ մեկի հետնորդը չեմ, սակայն ձեզ հետ խոսում եմ նրանց գեղեցիկ լեզվով, քանզի այսօր բոլորս հայ ենք:
Ձեզ եմ դիմում այստեղից` Ներկայացուցիչների տան ամբիոնից,քանզի ԱՄՆ ժողովուրդը միշտ բացճակատով և քաջությամբ էնայել բոլոր սարսափներին և դրանք կոչել իրենց իսկական անուններով:Կսպասեմ այն օրվան երբ, նրանց ղեկավարները ևս նույնը կանեն, որովհետև ես վստահ եմ, որ այդ օրը պիտի գա: Բայց կուզեմ, որ այն չուշանա, որ ցեղասպանության վերապրածները կարողանան լսել նրա հուզիչ ձայնը:
Աստված մեր ձայնը լսի»:
Ապրիլի 18-ին կոնգրեսական Ադամ Շիֆընամակ էր հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 24-ին ԱՄՆ ԿոնգրեսումՀայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ի ավելի քան 24 կոնգրեսականներ և բարձրաստիճան այրեր`ի նշան աջակցության հայկական հարցի արդարացի լուծմանը:
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպել ԱՄՆ-ի շատ նահանգներում, Չեխիայում, Սինգապուրում, Բուլղարիայում, Ավստրալիայում, Թուրքիայում, Սիրաիայում, Գերմանիայում և աշխարհի շատ այլ եկրներում: