ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Էդ Ռոյսը կոչ են արել Հայոց ցեղասպանությունը կոչել իր անունով
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահԲոբ Մենենդեսըեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովինախագահ Էդ Ռոյսըգլխավորել են ապրիլի 24-ին Կոնգրեսում կայացած Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից (ANCA), Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ի ավելի քան 24 կոնգրեսականներ և բարձրաստիճան այրեր`ի նշան աջակցության հայկական հարցի արդարացի լուծմանը:
Բոբ Մենենդեսը շեշտել է, որՑեղասպանության հարցումորեւէ երկիմաստությունչպետք է լինի: «Եկեք կատարյալ հստակ ասենք, որևէ այլ բառ չկա դրա համար: Չպետք է մեղմել, չպետք է խուսափել կամ արդարացնել: Որպես ոգեկոչման մաս` մենք պետք է ամբողջովին պարտավորեցնենք ինքներս մեզ ճանաչել հիմնարար ճշմարտությունը. այն, ինչ տեղի է ունեցել 1915-1923 թվականներին, ցեղասպանությանբացահայտ գործողություն էր: Ճանաչում, որ պետք է դեռ կատարի Թուրքիան եւ մեր սեփական կառավարությունը»,- ասել նա:
Էդ Ռոյսն հիշեցրել է, որ ցեղասպանության տարիներինՕսմանյան Թուրքիայի իշխանությունները որեւէ ջանք չեն գործադրել թաքցնելու հայ ժողովրդինոչնչացնելուիրենց մտադրությունները: «98 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, որ մենք ոգեկոչում ենք այսօր, կոչվում են ցեղասպանություն, կամ, ինչպես նաեւ Հիտլերն էր որակել` ոչնչացում: Այդ իրադարձությունների ականատեսն է եղել ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, ով նշել է, որ այդ տեղահանությունները ազգի ոչնչացման փորձ էին, եւ հրաման արձակողները քաջ գիտակցում էին դա: Եվ փոխանակ դա թաքցնելու` թուրքերն անգամ կիսվում էին, թե ինչ նպատակներ ունեն»,- ելությում հիշատակել է Ռոյսը:
ANCA-ի գործադիր տնօրենԱրամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի անդամներին և կոալիցիոն գործընկերներին, ովքեր միացել են Կոնգրեսում ցեղասպանության ոգեկոչման արարողությանը, և երախտագիտություն հայտնել բոլոր հանրապետական եւ դեմոկրատօրենսդիրներին, ովքերաջակցում են տարածաշրջանային անվտանգության շահերիզարգացմանը`վերջ տալու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, որ խոչընդոտում է ողջ մարդկության դեմ իրականացված այսոճրագործությանճշմարիտ եւ արդարացի դատապարտմանը:
Ի լրումն օրենսդիրների ելույթներին` համերաշխության և հայկական հարցի արդարացի լուծման վերաբերյալ տպավորիչ ելույթով են հանդես եկել Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Ապրիլի 24-ին ընդառաջ` ողջ շաբաթվա ընթացքումԱՄՆ Հայ դատի հանձնախումբը պաշտոնապես հրավերներ էր ուղարկել ԱՄՆ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` պետքարտուղար Ջոն Քերիին`մասնակցելու Կոնգրեսի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը: Առավոտյան Պետդեպարտամենտը հայտնել էր Հայ դատի հանձնախմբին, որ Օբամայի վարչակազմըքաղաքական նկատառումներովորոշել է չմասնակցել միջոցառմանը: Այնուամենայնիվ, չնայած ANCA-ի առարկություններին, Պետդեպարտամենտը հաստատակամ է մնացել իր որոշման մեջ` ԹուրքիայումԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռակարդոյնինուղարկելապրիլի 26-ին Վաշինգտոնում թուրքական լոբբիի կազմակերպած ասուլիսին` նվիրվածՀայոց ցեղասպանության ժխտմանը:
Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնեն և Մայքլ Գրիմմը միացել են ամերիկահայությանը, հայկական կազմակերպություններին, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակազմին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակին հյուրընկալելու միջոցառումը: