ԱԳՆ խոսնակի վստահեցմամբ` անկախ քննադատական զեկույցներից ՀՀ-ն վճռական է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությանխոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Panorama.am» լրատվական կայքի հարցին:
Հարց.Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որը քննադատություն է պարունակում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
Պատասխան.Մենք բազմիցս նշել ենք, որ անկախ զեկույցներից և դրանց բովանդակությունից՝ Հայաստանի ղեկավարությունը վճռական է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, քանզի դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է: