Սպորտ

Արգենտինայի ֆուտբոլի առաջնության ժամանակ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Արգենտինայի ֆուտբոլի առաջնության ժամանակ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական «Բոկա Խունիոս» ֆուտբոլային ակումբը ազգային առաջնության հերթական տուրում խաղի մեկնարկից առաջ պաստառ է բարձրացրել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արգենտինայի առաջնության «Բոկա Խունիոս»-«Բելգրանդո դե Կորդոբա» խաղից առաջ «Բոկա Խունիոս» թիմի երիտասարդների ներկայացրած պաստառի վրա գրված է եղել. «Եկեք բոլորս հիշենք Հայոց ցեղասպանությունը»:

Այս ակցիան կազմակերպվել է արգենտինահայ համայնքի կողմից` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում