Սպորտ

Լեւոն Արոնյանը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին. Ալյոխինի հուշամրցաշար

1 րոպեի ընթերցում

Լեւոն Արոնյանը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին. Ալյոխինի հուշամրցաշար

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն եւ Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լեւոն Արոնյանն Ալյոխինի հուշամրցաշարի 2-րդ տուրում հաղթեց Վլադիմիր Կրամնիկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ավելի քան 8 ժամ տեւած պարտիայում Արոնյանն առավելության հասավ 53-րդ քայլին: Հայազգի շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով:

Մյուս պարտիաներում Պետեր Սվիդլերը զիջեց Մայքլ Ադամսին, իսկ Մաքսիմ Վաշե-Լագրավն առավելության հասավ Դինգ Լիրենի նկատմամբ: Միավոր կիսեցին Լորեն Ֆրենսին- Բորիս Գելֆանդ եւ Նիկիտա Վիտյուգով-Վիշվանաթան Անանդ զույգերը:

Մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է, քանի որ անցկացվում է եւ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում, եւ Փարիզում: Մրցաշարի առաջին հինգ տուրերը կանցկացվեն Փարիզում, իսկ մյուս տուրերը` Սանկտ Պետերբուրգում:

Մրցաշարին մասնակցում են Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դինգ Լիրենը (Չինաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Լորեն Ֆրենսինը (Ֆրանսիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ Մաքսիմ Վաշե-Լագրավը (Ֆրանսիա):

Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 21-ից եւ կշարունակվի մինչեւ մայիսի 1-ը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում