Նիկոլաս Մադուրոն պաշտոնապես դարձել է Վենեսուելայի նախագահ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլաս Մադուրոն պաշտոնապես ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: Նրա եդրման արարողությունը կայացել է, եւ կպաշտոնավարի 2013-2019 ժամանակահատվածում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ria.ru-ն, Մադուրոն Սահմանադրությունը ձեռքին երդվել է հավատարիմ լինել իր ազգին եւ երկրին, իսկ նրա կողքին դրված են եղել Սիմոն Բոլիվարի եւ Ուգո Չավեսի դիմանկարները:
«Ես այսօր երդվում եմ Սիմոն Բոլիվարի, Աստծու, Վենեսուելայի ժողովրդի անունով եւ Ուգո Չավեսի պայծառ հիշատակով, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կկատարեմ սահմանադրությամբ եւ պետության օրենքներով սահմանված պարտականությունները, որպեսզի բոլորի համար կառուցեմ երջանիկ, անկախ եւ սոցիալիստական հայրենիք»,-ասել է Մադուրոն:
Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահ էր ընտրվել՝ հավաքելով ձայների 50.7 տոկոսը: Նրա մրցակից Էնրիկե Կապրիլեսը շատ չնչին առավելությամբ էր զիջել՝ հավաքելով ձայների 48.9 տոկոսը: Վերջինս համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ եւ պահանջում է ձայների վերահաշվարկ իրականացնել: